Էջ:Վերք Հայաստանի 16.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառն ու ծաղիկը, երկնքի պայծառ արեգակի, լուսնի, աստղերի լիսը տեսնելիս նրա հոգին վերանում էր, խելքը թռչում, շատ անգամ աչքերը ծով դառած՝ տեղն ու տեղը մնում կանգնած. հենց իմանում էր, թե իրան դրախտը տարան: Ձեռները քցում, գլուխը բաց անում, երեսը մեկ երկինքը, մեկ երկրի վրա քցում, հոգոց հանում ու ցանկանում էր, որ ձեն տա:

— Ա՜խ, ո՞վ ես դու, ո՞վ, յարադանիդ ղուրբան, աստված, որ էսքան բարիքը ստեղծել ես մեզ համար: Ա՜խ, ընչի՞ չե՛ս քո սուրբ երեսը մեկ օր մեզ ցույց տալիս, որ ոտներդ ընկնինք, մեր սիրտը, մեր հոգին քեզ մատաղ տանք: Թե ասեմ՝ երկիրն ա մենակ գեղեցիկ, հազար ծաղկներով, բուսով զարդարած, բաս երկինքը ո՞ւր թողամ, որ ցերեկը ինձ լիս ա տալիս, հանդիս պտուղը հասցնում, գիշերը մութն իմ աչքիցս հեռացնում ու էնպես, չադրի պես գլխիս վրա կանգնած՝ անձրև, արև տալիս, որ ես ապրիմ, որդիքս պահպանեմ, աշխարքի պետքը գամ, որ մեռնելիս էլ գան հողիս վրա, ինձ մեկ դարտակ ողորմի ասեն: Ա՜խ, երկնային թագավոր աստված, քանի աչքս բաց եմ անում, էս քո արարածը տեսնում, սիրտս կրակ է դառնում, աչքս՝ ծով, բերանս լռվում, մնում եմ տաքացած, ջեռուցած, բայց ա՜խ, ո՛չ էս կրակն ա ինձ էրում, ո՛չ էս ջուրն ինձ խեղդում: Աչքս մոլորված՝ էս թփից էն թուփ, էս սարից էն սարն ա ընկնում, ծառի տակին ասես, սարի գլխին ասես՝ մտիկ անելով աչքս շաղվում, ջուր ա կտրում: Հենց գիտես՝ մեկ ձեն, մեկ թև, մեկ աներևույթ հոգի, տերևները խշշալիս, ղուշը թռչելիս, աղբյուրը քչքչալիս, բյուլբյուլը երգելիս, հովը փչելիս, շաղը երեսիս թափելիս, ամպը գոռալիս, անձրևը գալիս ինձ ձեն ըլի տալիս, ինձ ձեռով ըլի անում, ինձ վրա խնդում, թե վայելի՛ր էստոնք, հողածին մարդ, բարի կա՛ց, բարություն արա՛, Արարչիդ մեծությունը ու խնամքը ճանաչի՛ր, ծառի պես պտուղ տո՛ւր, ծաղկի պես՝ հոտ, սարի պես՝ աղբյուր, դաշտի պես՝ մասիլ, երկրի պես՝ հաց, երկնքի պես՝ լիս. վայելի՛ր աստուծո բարությունը, ուրըշին էլ փայ տո՛ւր. աղքատ տեսնելիս՝ կերցրո՛ւ, կշտացրո՛ւ, ղուշը վրովդ անց կենալիս՝ կանչի՛ր, կուտ տո՛ւր. դու առատ ձեռք ունեցիր, որ առատ առնիս ու բախտավոր ըլիս: Ա՜խ, բոլոր կանեմ, կյանքս ուզեն, չե՛մ խնայիլ, բայց ի՞նչ կըլի, որ, տե՛ր իմ և աստված ջան, էս հոգին մեկ օր էլա մի ինձ երևի, որ էսպես կարոտ չմնամ, չէրվիմ, չմաշվիմ նրա աննման սիրովը: Երազումն էլա որ մեկ նրա պատկերը տեսնեի, սրտումս դարդ չէր մնալ, էսքան չէի հասրաթ ըլիլ ու տանջվիլ: Թե դու ես նրան ուղարկում, ո՜վ տեր իմ և արարիչ, ինչի՞ չես հրամայում, որ մեկ օր, մեկ օր, ա՛խ, մեկ րոպե էլա, մեկ աչքս բաց ու խուփ անելիս էլա, նա մի աչքովս ընկնի, նրան տեսնիմ, սիրտս հովանա ու էլի նրա ասածն անեմ. բերնիս թիքեն հանեմ, ուրըշին ուտացնեմ, հաքիս